06/12/2016 14:20
Օհայոյի բնակչին 30 տարով ազատազրկել են Կոնգրեսի վրա հարձակումներ նախապատրաստելու համար
Ամերիկյան դատարանը Օհայո նահանգի բնակիչ Քրիստոֆեր Լի Քորնելին 30 տարվա ազատազրկման է դատապարտել ԱՄՆ Կոնգրեսում ահաբեկչական գործողության նախապատրաստման համար, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Reuters գործակալությանը։
22-ամյա տղամարդը ձերբակալվել էր Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցների կողմից 2015 թվականի հունվարի կեսերին։ Քորնելն ամերիկյան հատուկ ծառայությունների տեսադաշտում էր հայտնվել այն բանից հետո, երբ ծայրահեղական բնույթի մի շարք հաղորդագրություններ էր զետեղել իր թվիթերթյան միկրոբլոգում։
Իշխանությունների տվյալներով՝ նա պատրաստվել է Կոնգրեսի շենքում գործի դնել մի քանի պայթուցիկ սարք, այնուհետև հրաձգություն իրականացնել։ Նա մեղադրվել է նաև «Իսլամական պետություն» (Ռուսաստանում և մի շարք երկրներում արգելված) ահաբեկչական խմբավորմանն աջակցելու համար։