06/12/2016 16:54
Հնդկաստանը կողմ է ԵՏՄ-ին արագորեն ինտեգրվելուն
Հնդկաստանը կողմ է ԵՏՄ-ին արագորեն ինտեգրվելուն: Այս մասին հայտարարել է Մոսկվայում Հնդկաստանի դեսպան Գանգադհարան Բալասուբռամանիանը, փոխանցում է РИА Новости-ն:
«Հնդկաստանը ԵՏՄ-ի հիմնական գործընկեր է համարվում, և անցած ամբողջ տարվա ընթացքում աշխատած աշխատանքային խումբը երաշխիքներ է հրապարակել, որ Հնդկաստանի և միության երկրների միջեւ բիզնեսը շատ լավ կզարգանա», - ասել է Եվրասիական տնտեսական երրորդ կոնգրեսում ելույթ ունեցած դիվանագետը:
Նրա խոսքով՝ Հնդկաստանի և ԵՏՄ-ի միջև «գոյություն ունի համագործակցության մեծ պոտենցիալ»:
«Մենք կցանկանայինք այս ոլորտում առաջընթաց տեսնել, շուտով բանակցություններ կսկսվեն Հնդկաստանի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև, և մենք կողմ ենք հնարավորինս արագ ինտեգրմանը», - հավելել է նա: