06/12/2016 18:27
Մահացած ծննդկանների բարեկամները ճիշտ են հասկացել և չեն շահարկել Լևոն Ալթունյանի ասածը
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը հանդիպել է Վանաձոր ԲԿ-ում գրանցված մահացած ծննդկանների բարեկամների հետ:
«Ես բարեկամներին բացատրել եմ դիրքորոշումս: Ասեմ, որ ներողություն խնդրելու հարց չկար, որովհետև մարդիկ ճիշտ են հասկացել և չեն փորձել շահարկել մեկ-երկու խոսք», - նշեց նախարարը՝ պատասխանելով ֆեյսբուքյան օգտատերի հարցին «Ազատություն» TV-ի ուղիղ եթերում:
Նա նաև բացատրեց այն, թե իրականում ինչ նկատի ուներ ասելով, որ ինքը չի զբաղվում «մեկ-երկու մահացած ծննդկանի դեպքով»:
«Փորձեմ բացատրել: Նախարարությունը զբաղում է նրանով, որպեսզի այդպիսի դեպքեր չլինեն, նման դեպքերի վերլուծությամբ և դրանց հակազդման մեխանիզմերի մշակմամբ և ներդրմամբ, իսկ ինչ վերաբերվում է պատահածի պատճառներին և դրդապատճառներին, դա արդեն իրավական դաշտին է վերաբերում», - նշեց Լ.Ալթունյանը: