04/11/2016 15:42
Ես չեմ զբաղվում մեկ-երկու մահացած ծննդկանի դեպքով․ Լևոն Ալթունյան
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը պնդում է՝ հիվանդանոցներում ծննդկանների հաճախակիացած մահվան դեպքերով պիտի զբաղվեն համապատասխան մարմինները, այլ ոչ թե՝ առողջապահության նախարարությունը, նման կարծիք նախարարը հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում։
Ի պատասխան լրագրողների հարցերի, թե ի՞նչ քայլեր է առողջապահության նախարարությունը ձեռնարկում «Սլավմեդ» ու «Շենգավիթ» ԲԿ-ներում, վերջերս Վանաձոր ԲԿ-ում գրանցված ծննդկանների մահվան դեպքերի ուսումնասիրման համար, նախարարն ասաց․
«Ես չեմ զբաղվում մեկ-երկու մահացած ծննդկանի դեպքով։ Դրանով զբաղվում են դատական մարմինները», - ասաց նա: