22/12/2016 12:54
Կառավարությունը հավանություն տվեց «ծանր ու դժվար ծնված» փաստաթղթին
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի մասին պայմանագրի նախագծին:
«Այս պայմանագիրը գերակայում է մաքսային իրավահարաբերությունները կարգավորող՝ Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող այլ միջազգային պայմանագրերի նկատմամբ՝ բացառությամբ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի», - նախագիծը ներկաայցնելիս ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը:
Նրա խոսքով՝ պայմանագիրը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագիր է ու Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս է կազմում:
«Ծանր ու դժվար ծնված փաստաթուղթ է: Պետք է մաքսիմալ ադապտացնել մեր գործող օրենքներին», - արձագանքեց վարչապետ Կարեն Կարապետյանը: