23/12/2016 21:42
Թուրքիայից Ռուսաստան բանջարեղենի ներմուծման արգելքը հանելու հարցը ձգձգվում է
Թուրքիայից Ռուսաստան որոշ բանջարեղենի ներմուծման արգելքը հանելու հարցը դեռևս ձգձգվում է, ասել է Ռոսսելխոզնադզորի ղեկավար Սերգեյ Դանկվերտը, փոխանցում է «Интерфакс»–ը։
«Մեր շուկան բացելու մասին որոշումը ձգձգվում է այն պատճառով, որ դեռևս չենք գտել Թուրքիայի կոնկրետ ձեռնարկություններից բանջարեղենի մատակարարման մեխանիզմը»,– ասել է նա։
Ս. Դանկվերտի խոսքով՝ Ռոսսելխոզնադզորը ցանկանում է մինչև վերջ հասկանալ, թե ինչպես են ֆիքսվելու կոնկրետ ձեռնարկություններից մատակարարումների ծավալները, քանի որ ներկայումս նման մեխանիզմ չկա։