14/01/2017 11:25
Անխոս, Մխիթարյանը համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ է. Յուրգեն Կլոպ
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն Անգլիայի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ կայանալիք խաղից առաջ գովաբանել է մրցակցի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:
«Մխիթարյանն իր մեջ համադրում է տեխնիկան և բարձր տեմպը: Նա լավ է եզրափակում գրոհները, լավ է աշխատում, ճիշտ մոտեցում է ցուցաբերում գործին։ Նա կարող է խաղալ տարբեր դիրքերում։ Անխոս, Մխիթարյանը համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ է։ Նրա հետ «Մանչեսթեր Յունայթեդը» տարբերվում է»,- ասել է Կլոպը։
«Մանչեսթեր Յունայթեդ»-«Լիվերպուլ» հանդիպումը կկայանա հունվարի 15-ին՝ ժամը 20։00-ին։