16/01/2017 17:48
Գևորգ Սաֆարյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը այսօր վճռեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանին դատապարտել 2 տարվա ազատազրկման:
«Ուրիշ բան չէի էլ սպասում»,-դատավոր Մնացական Մարտիրոսյանի՝ վճիռը հրապարակելուց հետո հայտարարեց Գևորգ Սաֆարյանը:
Գևորգ Սաֆարյանը, հիշեցնենք, մեղադրվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար: Նրա դեմ ցուցմունք տվել էին բացառապես ոստիկանները:
Նշենք, որ դատական նիստին ներկա էր նաև «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Գևորգը մեր առաջատար քաղաքացին է, ներկա դրությամբ՝ առաջատար քաղաքական բանտարկյալ: Ինքը մարմնավորում է մեր ազատության, անկախության համար պայքարը»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ նշելով, որ դատարանի վճիռը հակաօրինական, հակաքաղաքացիական, քրեական վճիռ էր: