16/01/2017 15:20
Թրամփը հայտարարել է, որ մտադիր է սկզբում վստահել Մերկելին և Պուտինին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը դեռևս վստահում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, սակայն դա կարող է երկար չշարունակվել: Այս մասին նա ասել է Times պարբերականին տված հարցազրույցում, փոխանցում է РИА Новости-ն:
Թրամփը հարցազրույցում հայտարարել է, որ «սկզբում նա կվտսահի տիկին Մերկելին և պարոն Պուտինին, սակայն դա կարող է երկար չտևել»:
Դոնալդ Թրամփը հաղթանակ է տարել 2016 թվականի նոյեմբերի 8-ին կայացած ԱՄՆ նախագահի ընտրություններում: