17/01/2017 13:40
Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը համեմատաբար հանգիստ է. «Շմել»-ի կիրառման մասին լուրերն` ապատեղեկատվություն. Արծրուն Հովհաննիսյան
Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը համեմատաբար հանգիստ է, կրակոցների կտրուկ աճ չի գրանցվել, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
«Իրավիճակը համեմատաբար հանգիստ է»,- ասաց նա:
Անդրադառնալով Ադրբեջանի ՊՆ տարածած տեղեկատվությանն, ըստ որի հայկական կողմը հայ-ադրբեջանական սահմանին, իբրև թե, կիրառել է «Շմել» կրականետ համակարգ, Արծրուն Հովհաննիսյանը նշեց` տարածվածն ապատեղեկատվություն է:
«Դա ապատեղեկատվություն է: Եթե Ադրբեջանն ունի ապացույցներ, թող ներկայացնի: Ներկայացված լուսանկարներում պատկերված է ժանգոտ զինամթերք և դրանք կարող էին կամայական տեղից վերցված լինել»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանն` ավելացնելով.
«Եվս մեկ անգամ վերահաստատում ենք, որ նման իրավիճակներից խուսափելու համար հայկական կողմը միշտ պատրաստակամություն է հայտնել սահմանին վերահսկողական մեխանիզմների տեղադրմանը»: