18/01/2017 13:31
Ռուսաստանի և Ավստրիայի ԱԳՆ ղեկավարները Մոսկվայում կքննարկեն ԼՂ կարգավորումը
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Մոսկվայում բանակցություններ է վարում Ավստրիայի ԱԳ նախարար և ԵԱՀԿ գործող նախագահ Սեբաստիան Կուրցի հետ, հայտնում է РИА Новости-ն:
Ինչպես ավելի վաղ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, կողմերը կքննարկեն հարցերի լայն շրջանակ, մասնավորապես, սիրիական կարգավորումը, Ուկրաինայի, Լեռնային Ղարաբաղի, Մերձդնեստրի, Եմենի և Լիբիայի իրավիճակները: