18/01/2017 15:11
Նիգերիայում ավելի քան 100 մարդ է զոհվել փախստականների ճամբարին հասցված սխալ ավիահարվածից
Նիգերիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները սխալմամբ հարված են հասցրել փախստականների ճամբարին՝ «Բոկո Հարամ» խմբավորման ահաբեկիչների դեմ գործողության ժամանակ։ Այս մասին գրում է Telegraph-ը։
Ավիահարվածի հետևանքով զոհվել է ավելի քան 100 մարդ, այդ թվում մարդասիրական կազմակերպությունների («Բժիշկներ առանց սահմանների», Կարմիր խաչի միջազգային կոմիտե) աշխատակիցներ։ Բորնո նահանգի իշխանությունները հայտնել են, որ ներկայում ճամբարից կատարվում է վիրավորների տարհանում։
«Բոկո Հարամը» արմատական նիգերիական իսլամիստական կազմակերպություն է, որը 2015-ին հավատարմության երդում է տվել «Իսլամական պետությանը»։ Երկու կազմակերպությունների գործունեությունները Ռուսաստանում արգելված են: