21/01/2017 17:00
Նարկոբարոն Կարճլիկը դատարանում չի ընդունել մեղքը
Նախօրեին ԱՄՆ արտահանձված Կարճլիկ մականունով մեքսիկացի Հոակին Գուսմանը դատարանում հրաժարվել է ընդունել, որ տասնամյակներ շարունակ ղեկավարել է թմրանյութերի վաճառքով զբաղվող աշխարհի խոշորագույն խմբավորումներից մեկը՝ «Սինալոան», փոխանցում է РИА Новости-ն։
Հոակին Գուսմանը Բրուքլինի դատարանում է հայտնվել Մեքսիկայի կողմից Նյու Յորք արտահանձնվելուց հետո ժամեր անց։ Կարճլիկին մեղարդանքներ են առաջադրում միանգամից մի քանի նահանգ՝ Կալիֆոռնիան, Նյու Մեքսիկոն, Տեխասը, Իլինոյսը, Նյու Յորքը։ Դրանք վերաբերում են ԱՄՆ կոկաինի ներկմանը, ապօրինի զենք պահելուն և սպանություն կազմակերպելուն։