21/01/2017 12:01
Պայթյուն՝ պակիստանյան շուկայում. 13 զոհ կա
Առնվազն 13 մարդ զոհվել է, 50 մարդ վիրավորվել Պակիստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Պարաչինարի շուկայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, հայտնում է KP.ru-ն՝ հղում անելով CNN-ին:
Պայթյունը տեղի է ունեցել վաղ առավոտյան, երբ շուկայում մարդկանց թիվը մեծ է: Անվտանգության ուժերը որոնողական գործողություն են իրականացնում, վիրավորներին տարհանելու համար օգտագործվում են Պակիստանի ռազմաօդային ուժերի ուղղաթիռները: Դեռևս ոչ մեկը չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը: