21/01/2017 17:49
Սպիտակ տան կայքից ԼԳԲՏ համայնքի վերաբերյալ բաժիններ են անհետացել
Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունից հետո Սպիտակ տան պաշտոնական կայքից անհետացել է ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող մարդկանց իրավունքների պաշտպանությանը նվիրված հատվածը, հայտնում է РИА Новости-ին` հղում անելով Washington Post-ին:
Պարբերականի տվյալով, սեռական ոչ ավանդական կողմնորոշմամբ անձանց աշխատանքի մասին Աշխատանքի նախարարության զեկույցը ևս հեռացվել է:
Թերթի տվյալով, իր նախընտրական քարոզարշավի ժամանակ Թրամփը հայտարարել էր, որ դեմ է հանդես գալու միասեռ ամուսնություններին: