21/01/2017 10:11
Հրդեհ` Արտաշատի տներից մեկում. Հայտնաբերվել է 86-ամյա քաղաքացու այրված դի
Հունվարի 21-ին, ժամը 01.02-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Ա. Խաչատրյան փողոցում, տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արամ Խաչատրյան փողոցում գտնվող տներից մեկում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.32-ին, մարվել` 03.03-ին:
Այրվել է կիսակառույց տունն ամբողջությամբ (մոտ 70 քմ), որտեղ և հայտնաբերվել է 1931 թ. ծնված Շ. Դ.-ի մոխրացած դին: