21/01/2017 10:40
Սպանություն՝ Երևանում. Մեկ անձ ձերբակալվել է
ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ հունվարի 20-ին, ժամը 20.55-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժին է զանգահարել 1960 թ. ծնված Հայկ Ս.-ն և հայտնել, որ Թումանյան փողոցի 37 շենքի 8 բնակարանի մոտ մարդ է մահացել:
Մեկնած օպերատիվ խումբը նշված բնակարանի միջանցքում հայտնաբերել է 1960 թ. ծնված Արմեն Սուրմենելյանի դիակը՝ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վնասվածքով:
Ձեռնարկված լայնածավալ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը, ժամը 20.25-ին, նշված հասցեում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Հայկ Ս.-ն դանակով հարվածել է Արմեն Սուրմենելյանին և պատճառել մահ:
Հանցագործության գործիք դանակն առգրավված է: Հայկ Ս.-ն ձերբակալված է: