24/01/2017 09:17
ՍԱՍ–ի Արտակը պետության բյուջե մուտք չի արել տուգանված 20 մլն դրամը. «Փաստ»
Ինչպես հայտնի է, հունվարի 20–ին հարկային մարմինները ստուգումներ են անցկացրել Երևանի բոլոր ՍԱՍ սուպերմարկետներում:
«Փաստ»-ը թեմայի վերաբերյալ գրել է. «Շատ լրատվամիջոցներ այս ստուգումներին քաղաքական ենթատեքստ տվեցին` «հերոսացնելով» Արտակին: Իրականում նախկինում նրա կազմակերպությանը տուգանել էին մոտ 20 միլիոն դրամի չափով:
Հարկային մարմինները հայտնաբերել էին չգրանցված աշխատակիցներ, ովքեր աշխատում էին բոլոր հինգ խանութներում: ՀԴՄ կտրոններ չտրամադրելու բազմաթիվ դեպքեր են արձանագրվել: Մեծ անհամապատասխանություն է եղել դրամարկղերի և համակարգիչների տվյալների մեջ: Ստուգման օրերին պարզվել է, որ անհամեմատ շատ առևտուր է եղել, քան՝ մինչ այդ»:
Երեկ թերթին հայտնի է դարձել, որ ՍԱՍ–ը չի կատարել դատարանի որոշումը և պետության բյուջե մուտք չի արել տուգանված 20 մլն դրամը, որի պատճառով էլ նորից ստուգումներ են սկսվել: