24/01/2017 16:29
ԶԼՄ-ները նմանություն են գտել Թրամփի և Կիմ Չեն Ինի ելույթներում
Բրիտանական The Guardian պարբերականը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ իր երդմնակալության օրը Ազգային պատրիոտիզմի օր հռչակելու հայտարարությունը, համեմատել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կին Չեն Ինի խոսքերի հետ, փոխանցում է Gazeta.ru-ն:
Պարբերականի փոխանցմամբ՝ 2015 թվականի հոկտեմբերի 10-ին Փխենյանում ռազմական շքերթի ժամանակ, որը նվիրված էր կուսակցության 70-այակին, Կին Չեն Ինը շնորհակալություն է հայտնել «անվտանգության ծառայության հերոս տղամարդկանցից և կանանցից, որոնք արձագանքել են ի բարօրություն ժողովրդի աշխատելու կուսակցության կոչերին և մեկը մյուսի հետևից ստեղծել են հերոսական հրաշքներ․․․»։
Հյուսիսային Կորեայի սովորական բնակիչները այս խոսքերն ամեն օր են լսում։ Նրանք պատրիոտիզմ բառը լսում են տեղի բնակիչների ժողովների ժամանակ, որոնցում կոչ են անում ավելի շատ բրինձ արտադրել՝ երկրի հանդեպ սիրուց ելնելով։ Ինչպես նշում է պարբերականը, Թրամփն իր երդմնակալության ելույթում հայտարարել է, որ երկրին կվերադարձնի առաջատարի դիրքերը, իսկ հայրենասիրությունը կարող է դառնալ դարման բաժանված ժողովրդի համար։