24/01/2017 13:27
ԵՄ-Հայաստան Շրջանակային համաձայնագիրն, ամենայն հավանականությամբ, կստորագրվի այս տարի. Սվիտալսկի
Հայաստանի ու Եվրամիության միջև Շրջանակային համաձայնագրի ստորագրումն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա այս տարի, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
«Ակնկալում ենք, որ հարաբերություններում ձևավորված դրական միտումը կպահպանվի և նոր մակարդակի կհասցվի: Ինչ վերաբերում 2017թ.-ն իրականություն կդարձնի՞ Շրջանակային պայմանագիրը, հեռանկարը բավականին լավատեսական է: Մենք իսկապես բանակցության վերջին փուլերում ենք, ծանր աշխատանք է իրականացվում թե՛ մեր հայ գործընկերների կողմից, թե՛ Բրյուսելի կողմից»,- ասաց Պյոտր Սվիտալսկին:
Նա ընդգծեց, որ ստորագրման կոնկրետ ամսաթվերի մասին դեռ չի կարող խոսել, սակայն նշեց` «բանագնացները շատ մոտ են համաձայնագրի կնքմանը»:
«Մեկ բան է պարզ, եթե ամեն բան լավ ընթանա, ապա բանակցությունը վերջնական տեսքի բերելն, ավարտելը կլինի 2017թ.-ին»,- ամփոփեց ԵՄ պատվիրակության ղեկավարը: