21/02/2017 12:38
Կրակոցներ՝ Ստամբուլի սրճարանում. Տուժել է 5 մարդ
Ստամբուլի պատմական կենտրոնում գտնվող սրճարաններից մեկում տեղի ունեցած կրակոցների հետևանքով ավելի քան 5 մարդ է տուժել, հայտնում է Vesti.ru-ն՝ հղում անելով CNN Turk հեռուստաալիքին:
Դեպքի վայրում եղել են ոստիկանության աշխատակիցներ, ընթանում է քննություն: Տուժածները տեղափոխվել են մոտակա հիվանդանոց:
DHA գործակալությունից էլ հայտնել են, որ սրճարանի հաճախորդների վրա կրակ են բացել մոտոցիկլետով երկու մարդ: Ոստիկանության նախնական վարկածով, միջադեպի պատճառ կարող է լինել երկու թշնամի խմբավորումների միջև հակամարտությունը:
#URGENT: 5 people injured in #Istanbul cafe #shooting – report https://t.co/x5XRl4AjcT pic.twitter.com/VOCtdOJP8X
— RT (@RT_com) February 20, 2017