23/02/2017 13:48
Եթե գիտի Դաշնակցության տոկոն ինչքան է, թող հնչեցնի, տեսնենք. Արտակ Սարգսյանը՝ Սեյրան Օհանյանի հայտարարության մասին
Եթե գիտի Դաշնակցության տոկոն ինչքան է կամ իրենց տոկոսն ինչքան է, թող հնչեցնի տեսնենք, Aysor.am-ի հարցին ի պատասխան՝ ՀՅԴ անդամ Արտակ Սարգսյանն այսպես մեկնաբանեց Սեյրան Օհանյանի հայտարարությունն այն մասին, որ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը միակն է, որի վրա իշխանությունը վերահսկողություն չի չունի:
«Իրենց դիրքն ընդգծելու համար բոլոր քաղաքական ուժերը կարող են նման կարծիք հայտնել: Դա իրենց իրավունքն է: Ես համակարծիք չեմ, որ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքն է միակ ընդգծված ընդդիմադիր քաղաքական ուժը, որը հավակնում է լինել ընդդիմություն», - նշեց նա, ապա արձագանքեց. «Ընտրություններից առաջ հնարավո՞ր է տոկոս պայմանավորվել»
Ա. Սարգսյանը հավելեց, որ բոլոր քաղաքական ուժերն էլ մրցակիցներ են և բնական է, որ այս կերպ մրցապայքարում փորձելու են ստանալ հանրության քվեն անցողիկ շեմը հաղթահարելու համար: