23/02/2017 12:02
Կումայրի պատմական կենտրոնի զարգացման նոր ծրագիրը՝ կրկին վարչապետի ուշադրության կենտրոնում
Վարչապետ Կարեն Կարապետյանը Գյումրի քաղաքի Կումայրի պատմական կենտրոնի զարգացման նոր ծրագրին վերաբերող հանձնարարական տվեց:
«Հաշվի առնելով այդ ծրագրի հանդեպ հանրային ուշադրությունը և ակնկալելով մասնագիտական խորացված գործընթաց՝ հանձնարարում եմ ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին մինչ 2017 թվականի հունիսի տասը ծրագրով որոշված տարածքի սահմանններում, համագործակցելով ՀՀ մշակույթի նախարարության հետ, առաջնահերթության կարգով առանձնացնել պիլոտային թաղամաս և մշակել մանրամասն հատակագծման, ինչպես նաև՝ ամբողջ տարածքի ինժեներական ենթակառուցվածքների նածագծերը», - ասաց նա:
Վարչապետը նշեց, որ Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ներկայում իրականացվող նախագծային աշխատանքները համակարգելու նպատակով պետք է ներգրավել Հայնախագիծ բաց բաժնետիրական ընկերության արվեստանոցի ղեկավար, ՀՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանին և ներկայացնել նշված աշխատանքների ժամանակացույցը: