23/02/2017 14:52
ՄԱԿ. Սիրիացիների 85 տոկոսն ապրում է աղքատության մեջ
Սիրիայում հակամարտության վեց տարիները երկիրը վերածել են ավերակների և հանգեցրել այն բանին, որ նրա բնակիչների մոտ 85 տոկոսն ապրում է աղքատության մեջ: Այդ մասին նախօրեին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ հումանիտար հարցերով տեղակալ Սթիվեն Օ՛Բրայենը՝ ելույթ ունենալով Անվտանգության խորհրդի նիստում, փոխանցում է ТАСС-ը:
Նա հիշեցրել է, որ հաջորդ ամսին նշվելու է Սիրիայի հակամարտության վեցերորդ տարելիցը:
«Դիմակայության վեց տարիներն ամայացրել են երկիրը, նրա ժողովրդին, նրա երեխաներին: Սիրիացիների երկիրն ավերակների մեջ է, նրանց մերձավորներն սպանվել կամ վիրավորվել են: Բնակչության մեծ մասը՝ մոտ 13,5 մլն մարդ, պաշտպանության և մարդասիրական օգնության սուր կարիք ունի: Սիրիացիների մոտ 85 տոկոսն ապրում է աղքատության մեջ, ընդ որում բնակչության երկու երրորդից ավելին ծայրահեղ աղքատության ճիրաններում է», - ասել է նա: