23/02/2017 18:21
Պուտինը ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի շիրիմին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլի պատի մոտ ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի շիրիմին, հայտնում է ТАСС-ը:
Հանդիսավոր արարողությունը նվիրված էր հինգշաբթի Ռուսաստանում նշվող Հայրենիքի պաշտպանի օրվան: Դրան մասնակցել են Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, Դաշնության խորհրդի և Պետդումայի խոսնակներ Վալենտինա Մատվիենկոն և Վյաչեսլավ Վոլոդինը, Ռուսաստանի նախագահի վարչակազմի ղեկավար Անտոն Վայնոն, ռազմական գերատեսչության ղեկավար Սերգեյ Շոյգուն, նախարարներ, պետական ու քաղաքական այլ գործիչներ, վետերանների կազմակերպությունների ներկայացուցիչներ: