25/02/2017 16:16
Օլանդ. Թրամփը չպետք է հարաբերությունները փչացնի Ֆրանսիայի հետ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ամերիկացի իր գործընկեր Դոնալդ Թրամփին հիշեցրել է երկու երկրների միջև լավ հարաբերությունները պահպանելու կարևորությունը, հայտնում է ТАСС-ը։
«Միշտ վատ է թեկուզ փոքր անվստահություն արտահայտել բարեկամական երկրի նկատմամբ։ Ես ինքս երբեք ինձ թույլ չեմ տալիս նման արտահայտություններ բարեկամական երկրների նկատմամբ ու խնդրում եմ ԱՄՆ նախագահին նման բան չանել Ֆրանսիայի հանդեպ», - ասել է Օլանդը։
Associated Press-ը ավելի վաղ հայտնել էր, որ Թրամփն իր ելույթի ժամանակ պատմել է իր «շատ, շատ կարեւոր» ընկեր Ջիմի մասին, որն արդեն հինգ տարի է Փարիզ չի մեկնում, քանի որ «Փարիզն այլեւս այն Փարիզը չէ»։ Փետրվարի սկզբին Լուվրի մոտ ռազմական պարեկախմբի վրա կատարված հարձակումից հետո Թրամփն ասել էր, որ այդ ահաբեկչությունը պետք է նախազգուշացում դառնա ԱՄՆ-ի համար։
«Ֆրանսիան նորից վտանգի շեմին է։ Ամերիկա, կարգավորիր իրավիճակը», - գրել էր այն ժամանակ Թրամփը իր Twitter միկրոբլոգում։