25/02/2017 14:33
Երեք փորձառու պետական գործիչները Հայաստանը դուրս կբերեն ծանր ճգնաժամային վիճակից. Արմեն Մարտիրոսյան
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համաժողովով սկիզբ է դրվում մի գործընթացի, որը Հայաստանը պետք է դուրս բերի ստեղծված վիճակից, Մարզահամերգային համալիրում դաշինքի անդրանիկ համաժողովին հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։
«Երեք փորձառու, բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող գործիչներով ստեղծեցին մի դաշինք, որը Հայաստանում եզակի է, նույնիսկ աշխարհում է եզակի, որտեղ երեք փորձառու պետական գործիչներ, միավորելով իրենց ջանքերը, գիտելիքները, եռանդը, կամքը, պետք է մեր քաղաքացիներին հնարավորություն ընձեռեն ունենալու մի այնպիսի իշխանություն, որը Հայաստանը դուրս կբերի այս ծանր ճգնաժամային վիճակից», - հայտարարեց Արմեն Մարտիրոսյանը։
Վերջինս ասաց, թե Հայաստանում, ցավոք, մարտահրավերներ այլևս չկան։
«Հայաստանում արդեն մարտահրավերները հասել են սպառնալիքի աստիճանի, ուստիև պատասխանատվության այն բարձր աստիճանը, որ առաջնորդեց Սեյրան Օհանյանին, Վարդան Օսկանյանին, Րաֆֆի Հովհաննիսյանին, միայն ողջունել կարելի է»,- հայարարեց Արմեն Մարտիրոսյանը։