28/02/2017 12:33
Երևանի 2016-ի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունների նախագծերը կներկայացվեն Երևանի ավագանու քննարկմանը
Երևանի քաղաքապետին կից Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի հերթական նիստի ժամանակ, որը վարել է քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը, ամփոփվել և հաստատվել են «Երևանի զարգացման 2016 թվականի ծրագրի իրականացման հաշվետվության մասին» և «Երևան քաղաքի 2016 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին» ավագանու որոշումների նախագծերի վերաբերյալ հանրային քննարկումների արդյունքները:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ խորհրդի անդամները, ամփոփելով նաև 4 տարիների աշխատանքը, շնորհակալություն են հայտնել քաղաքապետարանին՝ համատեղ արդյունավետ աշխատանքի և բարձրացված հարցերի նկատմամբ ցուցաբերված ուշադրության ու հետևողականության համար:
Մայրաքաղաքի 2016թ. բյուջեի կատարման, ինչպես նաև զարգացման ծրագրի իրականացման տարեկան հաշվետվությունների որոշման նախագծերն առաջիկայում կներկայացվեն Երևանի ավագանու քննարկմանը: