28/02/2017 16:47
Ռոջեր Ֆեդերեր. «Մեծ սաղավարտի» 20 տիտղո՞ս: Իսկ ինչու՞ չնվաճել
Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը կարծում է, որ իր ուժերի սահմաններում է «Մեծ սաղավարտի» մրցաշարերում հաղթանակների թիվը հասցնել 20-ի: Ներկայումս նրա ակտիվում կա 18 հաղթանակ, հայտնում է Sport-Express.ru-ն:
«Գիտեմ, որ «Ռոլան Գարոսում» դժվար կլինի-AFP-ն մեջբերում է Ֆեդերերի խոսքերը: Պետք է շատ աշխատել` ամբողջ մրցաշրջանի ընթացքում: Անգամ դա ոչինչ չի խոստանում: «Ուիմբլդոնի» և ԱՄՆ-ի Բաց առաջնությունում հաղթելու հնարավորություններս ավելի բարձր եմ գնահատում, եթե, իհարկե, լավ հանդես գամ և ֆիզիկապես առողջ լինեմ:
«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 20 տիտղոս ունենալը դա երազանք է: Ինչո՞ւ իրականություն չդարձնել այն»: