23/03/2017 13:05
Եթե սխալ որոշում կայացնեք, ոչ մեկին չմեղադրեք, կամ ում հավատացել, ձայն եք տվել, նրանից էլ կպահանջեք. Ծառուկյանը՝ ճամբարակցիներին
Պետք է համակարգ փոխվի, օրենք փոխվի, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում բնակիչների հետ հանդիպմանն ասաց «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
«Ժողովուրդ ջան, անհնարին ոչինչ չկա, հարկավոր ա ժողովրդին սիրել, ժողովրդի մասին մտածել։ Եթե մարդկանց հիմնական խնդիրը չկարգավորեմ, ծրագիրը չիրականացնեմ, ժողովրդի մոտ վստահությունը, հավատը կկորի։ Դրա համար այսօր ձեզ ասում եմ՝ կտաք 50+1տոկոս ձայն, առաջին որոշումը լինելու է այն 15 կետը, որ ներկայացրել եմ, դրանից հետո ներդրումների խնդիրն է, որն այսօր պարտադիր է», - ասաց Գագիկ Ծառուկյանը։
Նա ճամաբարակցիներին հորդորեց հավատով ու հույսով մոտենալ՝ ասելով, թե ավելի վատ ժամանակներ են եղել՝ հիշեցնելով 90-ական թվականների սկիզբը։
«Հաց չի եղել, լույս չի եղել, մարդիկ հույսով-հավատով յոլա են գնացել։ Այնպես որ, դուք պետք ա գնաք ընտրության, ձեր իրավունքն է, 5 տարին մեկ ա տրվում, եթե սխալ որոշում կայացնեք, ոչ մեկին չմեղադրեք, դուք ձեզ կմեղադրեք, կամ ում հավատացել, ձայն եք տվել, նրանից էլ գնացեք պահանջեք։ Պետք է համակարգ փոխվի, օրենք փոխվի», - հայտարարեց Գագիկ Ծառուկյանը