23/03/2017 15:29
Կիևում սպանվել է ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր Դենիս Վորոնենկովը
Կիևում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով զոհվել է ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր Դենիս Վորոնենկովը, հայտնել Է Ուկրաինայի ՆԳ նախարարության Կիևի գլխավոր վարչության պետ Անդրեյ Կրիշչենկոն, փոխանցում է ТАСС-ը:
«Մոտավորապես 40 րոպե առաջ փոխհրաձգություն է տեղի ունեցել «Պրեմիեր-պալաս» հյուրանոցի մուտքի մոտ: Մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել. նրանք գտնվում են հիվանդանոցում: Զոհվածի ինքնությունն արդեն պարզված է, նա ռուսաստանցի քաղաքական գործիչ է, Պետդումայի նախկին պատգամավոր: Այո, հաստատում եմ, որ նա Դենիս Վորոնենկովն է», - ասել է Կրիշչենկոն:
Նա հավելել է, որ ոստիկանությունը դիտարկում է պատվերով սպանության վարկածը՝ հաշվի առնելով զոհվածի գործունեությունը: