23/03/2017 21:22
Սամվել Բաբայանին ոչ անձնապես եմ ճանաչում, ոչ խորապես, իսկ Արցախի հերոսներ շատ ունենք. Տարոն Մարգարյան
Ազգային անվտանգության ծառայությունն է ձերբակալել Սամվել Բաբայանին, սպասենք ԱԱԾ-ն իր հայտարարությունով կասի՝ ինչու է ձերբակալել, այսօր Շենգավիթում լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։
«Մենք վստահում ենք Ազգային անվտանգության ծառայությանը, սպասում ենք իրավապահներին», - նշեց նա։
Սամվել Բաբայանի ձերբակալության վերաբերյալ այլ հարցերի Տարոն Մարգարյանը հրաժարվեց պատասխանել, իսկ հարցին՝ ինչ կարծիք ունի ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատարի մասին, Տարոն Մարգարյանը պատասխանեց. «Ես իրեն չեմ ճանաչում, ոչ անձնապես եմ ճանաչում, ոչ խորապես։ Արցախի հերոսներ մենք շատ ունենք։ Շատերին, ովքեր կենդանի են, անձամբ շփվում եմ ու ճանաչում եմ, բայց իրա հետ երբևիցե ոչ անձամբ շփվել եմ, ոչ էլ ընկերություն եմ արել»։