23/03/2017 21:44
Արաբական Միացյալ Էմիրություններից 100 միլիոն դոլարի ներդրումներ են սպասվում Հայաստանում. Շարմազանով
ՀՀԿ Գործադիր մարմնի այսօրվա նիստում քննարկվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցը ԱՄԷ, մասնավորապես, 100 միլիոն դոլարի ներդրումները, որը փաստում է, որ 2017 թվականը լինելու է ներդրումների ավելացման տարի, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Նախընտրական իրավիճակը ՀՀԿ-ում լավ է, կուսակցությունը դրական է գնահատում ՀՀԿ-ի քարոզչությունը, հանդիպումները գնում են բնականոն հունով», - ասաց Է. Շարմազանովը։