24/03/2017 22:10
Լավրովը Յուրի Նավոյանին պարգևատրել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» մեդալով
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հասարակական-քաղաքական գործիչ, քաղաքագետ Յուրի Նավոյանին պարգևատրել է ՌԴ արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» մեդալով:
ՌԴ ԱԳ նախարար Լավրովի անունից այսօր ՌԴ ԱԳՆ-ում պարգևը հանձնել է նախարարի տեղակալ, գլխավոր քարտուղար Գրիգորի Կարասինը: Պարգևատրման արարողությունից հետո Գրիգորի Կարասինը և Յուրի Նավոյանը մտքեր են փոխանակել հայ-ռուսական հարաբերությունների և համագործակցության հետագա ծրագրերի շուրջ:
Յուրի Նավոյանը ՀՀ առաջին քաղաքացին է, որ արժանանում է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» մեդալին: Յուրի Նավոյանը արժանացել է նաև ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պատվո մեդալին», որը նրան 2016 թ. հոկտեմբերին հանձնել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Այս պարգևատրումները հանդիսանում են իբրև հայ-ռուսական հարաբերություններում պետական ու հասարակական դիվանագիտության համագործակցության նշան: