24/03/2017 20:24
Հոսնի Մուբարաքն ազատ է արձակվել
Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքն ազատ է արձակվել վեց տարի ազատազրկումից հետո, հայտնում է Gazeta.ru-ն` հղում անելով նրա փաստաբանին:
Նրա խոսքով՝ Մուբարաքը հեռացել է ռազմական հոսպիտալից, որտեղ գտնվել է կալանքի տակ, և մեկնել է Հելիոպոլիսում գտնվող իր տուն:
Մուբարաքը գահընկեց էր արվել 2011 թվականին և դարձել էր տարածաշրջանում առաջին առաջնորդը, որին դատել են «արաբական գարունից» հետո: