24/03/2017 14:06
Ճապոնիան բողոք է հղել Հարավային Կորեային՝ վիճելի կղզիների տարածքում զորավարժությունների հետ կապված
Ճապոնիայի կառավարությունը բողոք է հղել Կորեայի Հանրապետությանը՝ Թաքեսիմա (Տոկտո) կզիների շրջանում զորավարժություններ անցկացնելու ծրագրերի հետ կապված, որոնք վեճի առարկա են հանդիսանում երկու երկրների միջև։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Ֆումիո Կիսիդան, հայտնում է ТАСС-ը։
«Դա անընդունելի է, և հակասում է այդ տարածքների նկատմամբ ունեցած մեր իրավունքներին։ Դրա հետ կապված՝ մենք բողոք ենք հայտնել հարավկորեական կողմին», - ասել է նա։
Նշվում է, որ Հարավային Կորեան ծրագրում է զորավարժություններ անցկացնել Թաքեսիմա կղզիների շրջանում մարտի վերջ-ապրիլի սկիզբ ընկած ժամանակահատվածում։