24/03/2017 10:48
Սոմալիում գրոհայինների հարձակման հետևանքով զոհվել է 10 մարդ
Սոմալիի հարավային Բարավա նավահանգստի վրա «Աշ-Շաբաբ» խմբավորման զինյալների հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ, այդ թվում՝ 3 զինյալ: Կան տուժածներ, հայտնում է Սինհուան:
Զինվորական աղբյուրների փոխանցմամբ՝ զոհերի թվում 3 զինյալ, 4 կառավարական զինծառայող և 3 խաղաղ բնակիչ կա: Զինյալները հարձակվել են Բարավայում ռազմաբազայի վրա, սակայն մի քանի ժամ անց ճնշվել են:
«Աշ-Շաբաբից» էլ հայտարարել են հաղթանակի մասին՝ հավելելով, որ 15 կառավարական զինծառայողի են չեզոքացրել և 3 միավոր բանակային տեխնիկա ոչնչացրել: