27/03/2017 11:04
ՄԱԿ-ում մեկնարկում են միջուկային զենքի արգելման մասին բանակցությունները
ՄԱԿ-ում սկսվում են բանակցությունները միջուկային զենքի լիակատար արգելման կոնվենցիայի շուրջ, նման միջազգային համաձայնագրի նախաձեռնող են դարձել մի շարք երկրներ, որոնք չունեն այդօրինակ զենք, ընդ որում՝ միջուկային տերությունները չեն մասնակցելու այդ խորհրդաժողովին: Խորհրդաժողովի անցկացման որոշումն ընդունվել էր անցյալ տարի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի զինաթափման և միջազգային անվտանգության կոմիտեի կողմից, հայտնում է РИА Новости-ն:
ԳԱ-ի համապատասխան բանաձևի համահեղինակներ են հանդես եկել Ավստրալիան ու ևս ավելի քան 50 երկիր, փաստաթղթին աջակցել է 123 պետություն: Դեմ է արտահայտնվել 38 պետություն, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս անդամներ՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան: Չինաստանն այն ժամանակ ձեռնպահ մնաց քվեարկության ժամանակ:
Սակայն ավելի ուշ հայտնի դարձավ, որ բոլոր հինգ պաշտոնական միջուկային տերությունները չեն մասնակցելու խորհրդաժողովին: Խորհրդաժողովի առաջին փուլը, ՄԱԿ-ի ԳԱ-ի որոշման համաձայն, կետևի հինգ օր, իսկ երկրորդը կետևի արդեն երեք շաբաթ և կսկսվի հունիսի 15-ին: Դրա ավարտին խորհրդաժողովի մասնակիցները Գլխավոր ասամբլեային զեկույց կներկայացնեն աշխատանքի արդյունքների մասին: Բանակցային ողջ գործընթացի արդյունքը, ինչպես սպասվում է, կդառնա միջուկային զենքի արգելման և վերացման մասին իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթուղթը: