27/03/2017 11:55
Օբաման հուշեր կգրի իր նախագահական տարիներից
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման խաղաղօվկիանոսյան կղզում իր գտնվելու ընթացքում կսկսի հուշեր գրել։ Այս մասին հայտնում է Washington Post-ը՝ հղում անելով նախկին նախագահի պլաններին ծանոթ աղբյուրին, փոխանցում է РИА Новости-ն:
Պարբերականը նշում է , որ Օբաման մարտի կեսերից հանգստանում է Տետիարոա կղզում, որը գտնվում է Խաղաղ օվկիանոսի հարավային մասում։ կղզում Օբաման ծրագրում է երկար մնալ և անցնել նախագահի պաշտոնում իր գտնվելու վերաբերյալ հուշերի գրի առնման։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բարաք Օբաման և նրա կինը՝ Միշել Օբաման, պայմանագիր են կնքել Penguin Random House հրատարակչատան հետ իրենց հուշագրությունների հրապարակման իրավունքի վերաբերյալ։