28/03/2017 19:28
ԻՊ-ն սպառնացել է գրավել Իրանը
«Իսլամական պետություն» (Ռուսաստանում և մի շարք երկրներում արգելված) ահաբեկչական խմբավորումը հոլովակ է հրապարակել, որում սպառնացել է Իրանին, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով IRINN իրանական լրատվական հեռուստաալիքին:
Հեռուստաալիքի տվյալով՝ համցանցում հայտնվել է 37 րոպե տևողությամբ հոլովակ, որում պատկերված են ԻՊ-ի երեք գրոհայիններ: Աբու Ֆարուք Ալ-Ֆարսի անունով առաջին ահաբեկիչը հանդես է գալիս որպես Իրանի պարսկախոս բնակչության ներկայացուցիչ, երկրորդն իրեն անվանում է Աբու Մոջահեդ Ալ-Բալուշի՝ ներկայացնելով բելուջիներին: Երրորդը՝ Աբու Սաադ Ալ-Ախվազին, իբրև թե խոսում է Իրանի արաբախոս բնակչության անունից:
Նրանք Իրանի իշխանություններին անվանում են հերետիկոսներ և բնակչությանը կոչ են անում անկարգությունների, զինված հարձակումների: