28/03/2017 13:24
Փարիզում անկարգություններ են բռնկվել ոստիկանի կողմից տղամարդուն սպանելուց հետո
Փարիզում բախումներ են սկսվել ոստիկանի` 56-ամյա Լի Շայոյին սպանելուց հետ: Վիրավորվել է իրավապահ մարմինների երեք աշխատակից, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Le Parisien-ին:
Զոհվածի հիշտակը հարգելու են հավաքվել տասնյակ մարդիկ: Փարիզի 19-րդ շրջանում ոստիկանական տեղամասի մոտ խաղաղ հանրահավաքը վերածվել է անկարգությունների: Արդյունքում անհայտ անձինք կոտրել են ոստիկանական ավտոմեքենայի ապակին ու փորձել այրել այն: Ոստիկանությունը սկսել է ցրել ցուցարարներին, իսկ ակցիայի մասնակիցները սկսել են նրանց ուղղությամբ շշեր նետել: Երեք ցուցարար ձերբակալվել է:
Բախումների համար պատճառ է դարձել մարտի 27-ին տեղի ունեցած իրադարձությունը: Այդ օրը երկու ոստիկան կենցաղային վեճը ստուգելիս Փարիզի բնակարաններից մեկում գնդակահարել են տղամարդուն, ով մկրատով նրանց դեմ է դուրս եկել: