30/03/2017 16:53
Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդում ՀՀ ներկայացուցիչն ընտրվեց փաստաթղթերի կազմման հատուկ հանձնաժողովի նախագահ
Մարտի 29-ին Ֆրանկոֆոնիայի Մշտական խորհրդի 100-րդ նստաշրջանի շրջանակներում, որին մասնակցում էին Ֆրանկոֆոնիայի 58 անդամ երկրներ, Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդում ՀՀ ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը միաձայն ընտրվեց Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի վերաբերյալ փաստաթղթերի կազմման հատուկ հանձնաժողովի նախագահ, այնուհետ նաև՝ Ֆրանկոֆոնիայի Մշտական խորհրդի քաղաքական հանձնաժողովի փոխնախագահ՝ 2 տարի ժամկետով:
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Ֆրանկոֆոն տարածքում ճգնաժամային իրավիճակների քննարկումը կազմակերպության չորս մշտական հանձնաժողովների մաս կազմող քաղաքական հանձնաժողովի առաջնային նպատակն է: