30/03/2017 19:40
Արդեն 20 հազար դրամ ընտրակաշառք են բաժանում, քվեարկության օրը այդ թիվը կհասնի 50 հազարի. Բադալյան
Այս ընտրություններում բավականին մեծ է ընտրակաշառքի դերը, որոշ ուժեր ուղղակի փողախեղդ են ուզում անեն այս գործընթացը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Քաղաքական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը:
«Ընտրական տեղամասերում շատ դժվար է դարձել կեղծիքներ անելը, քանի որ ընտրական օրենսգիրքն է փոխվել, արևմուտքը որոշակի ազդեցություն ունի և խստորեն հետևում է Հայաստանի ընտրական գործընթացներին: Հետևաբար քաղաքական որոշ ուժերի համար հույսը ընտրակաշառքն է ու արդեն իսկ 20 հազար դրամ բաժանում են: Քվեարկության օրը՝ երեկոյան ժամերին, այդ գումարը կհասնի մինչև 50 հազար դրամի», - ասաց Բադալյանը:
Նրա խոսքով, ընտրակաշառքի չափը բարձրացել է, քանի որ ընտրական օրենսդրությամբ խստացվել է ընտրական գործընթացի նկատմամբ հսկողությունը: