30/03/2017 19:43
Ազատության հրապարակում ՀՀ օրհներգով մեկնարկեց Հայ հեղափոխական դաշնակցության հանրահավաքը
Ազատության հրապարակում ՀՀ օրհներգով մեկնարկեց Հայ հեղափոխական դաշնակցության հանրահավաքը։
Բացման խոսքով հանդես եկավ ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը, ով շնորհակալություն հայտնեց բոլոր ներկաներին, ովքեր եկել են ՀՅԴ-ի հաղթական երթին՝ դեպի ապրիլի 2։
«ՀՅԴ-ն լոկ շարքային քաղաքական կուսակցություն չէ, որ ընտրություններին մասնակցի, 5 տարի հետո չկարողանա անգամ խորհրդարանում պատգամավորական ֆրակցիա ունենալ», - նշեց նա։
Սպասվում է, որ ՀՅԴ-ի այսօրվա հանրահավաքին ելույթով հանդես կգան ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն ու կուսակցության ցանկը գլխավորող Արմեն Ռուստամյանը։