06/04/2017 12:59
Կառավարությունը հաստատեց արտակարգ դրության կամ զինված հարձակման ժամանակ տագնապ հայտարարելու կարգը
Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց արտակարգ դրության կամ զինված հարձակման ժամանակ տագնապ հայտարարելու կարգը:
Դրա համար կօգտագործվեն կապի բոլոր ուղիները՝ հեռուստատեսություն, ռադիո, համացանց և հեռախոսային հաղորդակցություն, ինչպես նաև ստացիոնար և շարժական վերարտադրիչներ:
Տագնապի ազդանշանի տեսակներն են՝ «Օդային ազդանշան» (օդային հարձակման և դրա վտանգի դեպքում) և «Ուշադրություն բոլորին» (արտակարգ իրավիճակի կամ զինված հարձակման և դրա սպառնալիքի դեպքում):
Տեղական ինքնակառավարման մարմինները պետք է բնակչության տարհանում իրականացնեն:
Հանրապետական ծավալի արտակարգ դրության դեպքում տագնապ հայտարարելու մասին որոշումն ընդունում է վարչապետը, Հայաստանի վրա զինված հարձակման կամ դրա անմիջական վտանգի դեպքում, ՊՆ-ի տվյալների հիման վրա, լիազորված մարմնի օպերատիվ ծառայությունը: