21/04/2017 20:30
Մոնակոյում ցուցադրել են հարյուր հազարավոր եվրո արժողությամբ թռչող ավտոմոբիլներ (Տեսանյութ)
Մոնակոյում բացված Top Marques ցուցահանդեսում ցուցադրվել են թռչող ավտոմոբիլների երկու նախատիպեր, հաղորդվում է միջոցառման կայքում, փոխանցում է Lenta.ru-ն;
Նորույթները ներկայացրել են Հոլանդիայի Pal V ընկերությունը և Սլովակիայի AeroMobil ստարթափը: Pal V-ի Librety մոդելը սարքավորված է ծալովի ռոտորով և կարող է վաճառքի հանվել արդեն 2018 թվականի վերջին: Ընկերությունն արդեն սկսել է ընդունել նախապատվերներ, սակայն ավտոմեքենայի տենիկական բնութագրերը չեն հայտնում:
Գինը տատանվում Է 299 հազարից մինչև 599 հազար եվրոյի սահմաններում՝ կախված համալրումից: AeroMobil երկտեղանի ավտոմեքենայի նախատիպը, ստեղծողների խոսքով՝ կարող է զարգացնել ժամում 160 կիլոմետր արագություն գետնին և ժամում 200 կիլոմետր օդում: