22/04/2017 11:37
Ավագանու ընտրություններում Կոմկուսը որևէ քաղաքական ուժի սատարելու որոշում չունի
Հայաստանի կոմունիստական կուսակցությունը Երևանի ավագանու ընտրություններում որևէ քաղաքական ուժի սատարելու որոշում չունի։
Aysor.am-ի հետ զրույցում ՀԿԿ ներկայացուցիչ Վազգեն Սաֆարյանն ասաց, որ իրենց կուսակիցներն ազատ են իրենց կողմնորոշումների մեջ։
«Դա ինչ հարց է, որ դրա վերաբերյալ էլ որոշում կայացնենք», - ասաց Վազգեն Սաֆարյանը։
Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրություններում Կոմկուսը հավաքել էր 11 741 ձայն։ ՀԿԿ որոշում էր կայացրել չմասնակցել ավագանու ընտրություններին։