21/04/2017 11:00
Ավագանու ընտրություններում ՀՎԿ-ն որևէ ուժի չի սատարի
«Հայկական վերածնունդ» կուսակցությունը Երևանի ավագանու ընտրություններում որևէ քաղաքական ուժի չի սատարի։
Aysor.am-ի հետ զրույցում ՀՎԿ մամուլի քարտուղար Էդգար Առաքելյանն ասաց, որ ընտրություններին մասնակից ուժերին սատարելու որոշում չունեն։
«Նման խնդիր չենք դրել։ Կուսակցականներն ազատ են իրենց ընտրության մեջ», - ասաց Էդգար Առաքելյանը։
Հիշեցնենք, որ «Հայկական վերածնունդ» կուսակցությունը որոշում էր կայացրել չմասնակցել Երևանի ավագանու ընտրություններին։