22/04/2017 13:10
Կուբան ու Մարոկկոն վերականգնել են 37 տարի առաջ խզած դիվանագիտական հարաբերությունները
Կուբան ու Մարոկկոն վերականգնել են 37 տարի առաջ խզված դիվանագիտական հարաբերությունները, հայտնում է ТАСС-ը:
Դիվանագիտական հարաբերությունների վերականգնման համաձայնագրի ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Նյու Յորքում` ՄԱԿ-ին առընթեր Կուբայի և Մարոկոյի մշտական ներկայացուցիչների` Անայանսի Ռոդրիգես Կամեխոյի և Օմար Հիլալի մասնակցությամբ:
Մարոկկոյի Թագավորությունը Կուբայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել է 1980 թվականին, երբ Հավանան ճանաչեց Սահարայի Արաբական Ժողովրդավարական Հանրապետությունը: Ռաբաթն Արևմտյան Սահարան համարում է Մարոկկոյի անքակտելի մաս: