24/04/2017 13:15
Իմ թիմը հանգիստ է, սթրեսի մեջ լրագրողներն են. Գագիկ Ծառուկյանը` խորհրդարան գնալու մասին
Այսօր հայ ժողովրդի ապագայի պայքարի օրն է, Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
«Մենք պետք է պայմաններ ու հնարավորություններ ստեղծենք, որ ամբողջ աշխարհում սփռված մեր հայրենակիցները վերադառնան Հայաստան: Դա ամենամեծ հարգանքի տուրքը կլինի», - ասաց Գ. Ծառուկյանը:
Լրագրողները նրանից հետաքրքրվեցին` արդեն պատրա՞ստ է «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների ցանկը, ինչին ի պատասխան Գագիկ Ծառուկյանը հորդորեց չանհանգստանալ.
«Խի՞ եք այդքան անհանգստանում: Իմ թիմը հանգիստ է, սթրեսի մեջ լրագրողներն են», - ասաց ԲՀԿ ղեկավարը:
Հարցին` նոր խորհրդարանում նա չի՞ բացակայելու նիստերից, Գագիկ Ծառուկյանն արձագանքեց.
«Բայց ես ե՞րբ եմ բացակայել: Գա ժամանակը` կտեսնեք»: